Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյանն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից. Syunyacyerkir. am

· Գորիս

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյանն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից. Syunyacyerkir. am

2025 թ․ դեկտեմբերի 2-ի թիվ 219-Ա/1 հրամանով ԿԳՄՍ նախարարի աթոռը զբաղեցնող պատահականությունը Կարեն Լազարյանին ազատել է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններից։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, հիմք ընդունելով Կարեն Լազարյանի հայցադիմումը, 2026 թ․ մարտի 30-ի վճռով անվավեր է ճանաչել նախարար Ժաննա Անդրեասյանի վերոնշյալ հրամանը։

Դատարանի նշված վճռի դեմ ԿԳՄՍ նախարարությունը 08․05․2026-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Բողոքը քննարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, իսկ 2026 թ․ նոյեմբերի 23-ին ընդունվել է որոշում, որի համաձայն վերահաստատվել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ անվավեր ճանաչել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 02․12․2025 թ․ թիվ 219-Ա/1 հրամանը։

Այսինքն՝ Կարեն Լազարյանը նախարարի ապօրինի ու կեղծ հրամանով է մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել։

Իհարկե, Կարեն Լազարյանը չէր կարող վերականգնվել նախկին աշխատանքում, քանզի 2025 թ․ դեկտեմբերի 30-ին «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը լուծարվել է և միաձուլվել այլ կրթական հաստատության։

Խնդիրը, սակայն, նրա վերականգնվել-չվերականգնվելու մեջ չէ։ Ինքը՝ Կարեն Լազարյանը, քանիցս է հայտարարել՝ բնության մեջ գոյություն ունեցող ամենածանր անեծքներից մեկը Ժաննայի ղեկավարությամբ աշխատելն է։

Ավելին `սկզբնաղբյուր կայքում