Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի դիմաց ստանում է անորոշություն, իսկ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց չկա. Aravot.am

· Սյունիքի Մարզ

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի դիմաց ստանում է անորոշություն, իսկ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց չկա. Aravot.am

«Բազմաթիվ անգամներ նաև խոսել ենք Ադրբեջանի էներգետիկ գաղութացման ռիսկի մասին։ Եթե մեծ համակարգը միացնում ես փոքր համակարգին, ակնհայտ չէ՞՝ ով է էդտեղ դառնում դոմինանտը։ Հիմա սրան գումարենք ՀԷՑ-ի ռեյդերությունը, խլումը, սրան էլ ավելացնենք վերջերս Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Ջեֆրի Սաքսին՝ 880 գիգավատանոց կանաչ միջանցքի մասին։ Այստեղ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ուղղակի էներգետիկ էքսպանսիայի, էներգետիկ կլանման քաղաքականություն է իրականացնելու»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Հարցը վերաբերում էր ԹՐԻՓՓ նախագծին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր տրվելու է նաև նախագծի մեկնարկը։ Լրագրողը հիշեցրել էր, որ ընդդիմությունը մտավախություններ ուներ «ֆրոնտ օֆիսի» և «բեք օֆիսի» հետ կապված, և հետաքրքրվել՝ եթե նախագիծն այս իրավիճակով մեկնարկի, ի՞նչ կունենանք արդյունքում։ «Ինչպե՞ս են հիմնավորելու, օրինակ՝ տվյալների մշակման սերվերներով, որը իրենք մարդկանց շփոթեցնելու համար գործարան են կոչում։ Հիմա, հավանաբար, նկատել եք՝ ամբողջ աշխարհում հզոր շարժում է գնում այդ սերվերների, սերվերային տնտեսությունների դեմ։ Իրենք բերել, դա դրել են Հայաստանում, բայց խնդիրը, կրկնում եմ, շատ կարևոր է, և մենք տեսնում ենք Ադրբեջանի էներգետիկ գաղութացման հստակ նկրտումները։ Հիմա Ադրբեջանը Եվրոպայի հարավային մի քանի երկրներ շարունակաբար էներգետիկ շանտաժի է ենթարկում, պարզ է, չէ՞, որ Հայաստանի գլխին դա մի հավելյալ մահակ է լինելու, ինչպես որ եղավ 1990-91-ին, որ կոչում են «ցուրտ ու մութ» տարիներ։ Ցուրտ ու մութ էր, որովհետև Ադրբեջանը լարերն էր կտրել, խողովակներն էր պայթեցրել և մազութ բերող գնացքներն ու կամուրջներն էր պայթեցնում»։ Մանրամասները՝ տեսանյութում