Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 23-ին
· Գորիս
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 23-ին ժամը 10:45-20:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սաթյան, Ա. Բակունց, Գետափնյա, Գալստյան, Մ. Սարյան, Գորիս Գյուղ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: