Փաշինյանը շփոթել է շաբաթվա օրերը. TRIPP նախագծի մեկնարկը կտրվի նոյեմբերի 23-ին

«Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը կտրվի նոյեմբերի 23-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր` ավելի վաղ, նա հայտարարել էր, որ վաղը պաշտոնապես կազդարարեն TRIPP նախագծի մեկնարկը։
«Պարզվում է` վաղը կիրակի է։ TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։