Սյունիքում լցակայան է կապարակնքվել, ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարան

· Սյունիքի Մարզ

Սյունիքում լցակայան է կապարակնքվել, ապամոնտաժվել է հեղուկ գազի պահեստարան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Չարենցի 8ա հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Վերոնշյալ լցակայանում և հեղուկ գազի պահեստարանում Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք հրդեհների առաջացման վտանգ են ստեղծում և անմիջական ու ուղղակի սպառնալիք են մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեում շահագործվող լցակայանի և պահեստարանի աշխատանքները՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։