Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 20-ին
· Գորիս
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 20-ին ժամը 14:15-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Յոլյան, Հ.Թումանյան, Արտաշեսյաններ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: