Կապանի երկրագիտական թանգարանում ցուցադրված առարկաների մեջ կա մոտ 30 ցուցանմուշ, որոնք միակն են ՀՀ-ում. Aravot.am

· Կապան

Կապանի երկրագիտական թանգարանում ցուցադրված առարկաների մեջ կա մոտ 30 ցուցանմուշ, որոնք միակն են ՀՀ-ում. Aravot.am

կենտրոնում է գործում 1969 թ․ բացված «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը։ Կապանում 1960-ականներին շենքերի հիմնական կառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էին բազմաթիվ հնագիտական առարկաներ, և դրանք պահպանելու, ցուցադրելու և ուսումնասիրելու համար կարևորվեց քաղաքում թանգարան ունենալու դերը։

Հիմնադիր-տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը ճանաչված նկարիչ-քանդակագործ Մարատ Նուրիջանյանն է (1941-1996), որի գործերից են «Դավիթ Բեկ» ձիարձանը Կապանում (1978 թ.), Կապան-Քաջարան ճանապարհի ձախակողմում՝ Ողջի գետի աջ ափի ուղղաձիգ ժայռին տեղադրված արջի բրոնզե հուշարձանը՝ «Քաջարանի բանալին» (1966 թ.), և այլ քանդակներ ու կտավներ։

Օրերս Կապանում էի․ տարել էի նաև 2023-ին հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ գործող արշավախմբի կողմից Տանձափարախի (Բեխի, Արիստակեսի) անապատի տարածքում «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնած պեղումների և բարեկարգման աշխատանքների ընթացքում՝ գավթի հարավային պատի լիցքից հայտնաբերված գտածոն՝ բազալտե դիմաքանդակի բեկորը, և այլ նյութեր։ Դրանք Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) կողմից հատկացվեցին Կապանի երկրագիտական թանգարանին։

Մանրամասներն `այստեղ