Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 19-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Խ. Աբովյան, Վ. Տերյան, Մ. Գորկի, Աղայան, Բակունց, Արցախ, Կամո, Սայաթ-Նովա, Րաֆֆի փողոցների, Գայի թաղամասի 1-1/4 տների,
ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Գործարանային փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: