Բացահայտիր Սյունիքը-Լոր գյուղ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Լոր գյուղ

Լորը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում:

​Գյուղը հատկապես աչքի է ընկնում նրանով, որ այստեղ է ծնվել նշանավոր հայ բանաստեղծ Համո Սահյանը, որի հայրենի տուն-թանգարանը գտնվում է գյուղում: Այն հայտնի է նաև իր գեղատեսիլ բնությամբ, հնագույն ավանդույթներով և պատմական շնչով: Ըստ ավանդության՝ գյուղը ստացել է իր անունը հայոց Լորիկ իշխանի անունից, ըստ որի` իշխանը, թշնամու դեմ հերոսաբար կռվելով, զոհվել է, և մինչ օրս կանգուն է նրա անունը կրող մատուռը: Լորի բնակիչներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ, տեղական ավանդույթների հանդեպ խորը նվիրվածությամբ, բարյացակամությամբ և հայրենիքի պատմության ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքով:

Եվ հենց մարդու, բնության և մշակույթի այս ներդաշնակ համադրությունը Լորը դարձնում է Սյունիքի ամենահմայիչ ու հոգեհարազատ անկյուններից մեկը՝ իր մեջ պահելով դարերի պատմությունն ու սահյանական պոեզիայի շունչը։

Տեղակայում. Գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1630-1660 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 115 կմ, իսկ Սիսիան քաղաքից՝ մոտ 13 կմ հարավ-արևելք։

  • ​Կոորդինատներ՝ 39°24'45"N 46°7'35"E

Լուսանկարը `Անդրանիկ Քեշիշյանի