Կապանում հայտնաբերվել է Սյունիքի թագավորության արքայական գավազանի բրոնզյա գլուխը

· Կապան

Կապանում հայտնաբերվել է Սյունիքի թագավորության արքայական գավազանի բրոնզյա գլուխը

Հին Կապան քաղաքի պեղումների ժամանակ ընդունելությունների դահլիճի սալահատակի տակից հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ համարվող արքայական գավազանի միաձույլ բրոնզյա գլուխը։

Գտածոների թվում են նաև միջնադարյան մատյանի կազմի զարդաքանդակված բրոնզյա մասեր, իսկ հնավայրում բացվել են արքայական բաղնիքի ջեռուցման հնարավոր կառույցն ու մատուռի ավերակները։