Գորիս համայնքում այգեգործության անվճար դասընթաց կանցկացվի. Տեղի համայնքապետարան

· Գորիս

Գորիս համայնքում այգեգործության անվճար դասընթաց կանցկացվի. Տեղի համայնքապետարան

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Բերքառատ այգի» ծրագրի շրջանակում հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Եռօրյա դասընթացը կիրականացվի երկու փուլով՝ 2 օր տեսական դասընթաց և 1 օր գործնական դասընթաց։ Դասընթացին կարող են մասնակցել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք մշտապես բնակվում են Սյունիքի մարզում։ Դասընթացները տեղի կունենան Դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ Գորիս քաղաքում, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում (3-րդ հարկ), հասցե՝ Մաշտոցի 5, ժամը՝ 12։00։ Դասընթացը կտևի 4 ժամ։

Հետաքրքրված այգեգործներին խնդրում ենք մտնել ստորև նշվող հղմամբ և լրացնել համապատասխան հայտը, կամ մոտենալ Տեղի համայնքապետարանի վարչական շենք, մեր աշխատակիցները սիրով կօգնեն հայտի լրացման գործում:

https://sca.am/announcements/45954

Տեղի համայնքապետարան