Ադրբեջանցին ուղիղ սպանելու դիտավորություն է ունեցել. մեղադրանքը հակասում է ՔԿ նախագահի հայտարարությանը
«Այդպիսով ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման»,- հատված Նասիմի Մուսաևի մեղադրանքից:
«Սպանելու դիտավորություն չի ունեցել»։ Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։