Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին. արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով. syunyacyerkir. am
Օրեր առաջ «Հայը» ֆեյսբուքյան էջն անդրադարձել է Սյունիքի փոխմարզպետներից մեկի՝ Նարե Ղազարյանի հայտարարագրած ունեցվածքին՝ 2025 թ․ կտրվածքով։
Ըստ այդ հրապարակման՝ փոխմարզպետը 2025 թվականին 32․452․000 դրամով բնակարան է գնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Ունեցել է, դրանից զատ, 8․500․000 դրամ կանխիկ գումար։
Իբր ունի նաև մեկ բնակարան Կապանում՝ չհայտարարգրված։
Տվյալ հրապարակումը «Սյունյաց երկիր» կայքում վերարտադրելուց հետո բազմաթիվ գրառում-արձագանքներ են եղել։
Օգտատերերից մեկի քոմենթի համաձայն՝ Նարե Ղազարյանը չի սովորել «Հայբուսակ» համալսարանում, բայց աշխատում է նշված համալսարանի դիպլոմով, նաև այդ դիպլոմով է կրթությունը շարունակել Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայում։
«Հայը» ֆեյսբուքյան էջի վերոնշյալ հրապարակումը մեծ արձագանք է գտել, և այս օրերին շարունակում է մնալ Սյունիքի մարզում քննարկվող ամենաթեժ թեման։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում