Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 17-ին ժամը 10:00- 20:30-ն կդադարեցվի Կապան քաղաքի Գործարանային փողոցի և Սյունիք գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: