Գորիսի պատանի ըմբիշ Գարիկ Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր

· Գորիս

Գորիսի պատանի ըմբիշ Գարիկ Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր

Նոյեմբերի 11-ից 13-ը Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն` նվիրված Արցախի հերոս, ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Եդիգարյանի հիշատակին։ Մրցաշարին մասնակցում էին ՀՀ մարզերից և Երևանից պատանի ուժեղ ըմբիշներ: Մրցաշարին մասնակցում էին նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները։ Գերազանց հանդես եկավ մարզադպրոցի սան Գարիկ Դավթյանը իր քաշային կարգում լարված պայքարում գրավեց առաջին տեղը նվաճելով ոսկե մեդալ։