Սահմանամերձ Նռնաձորում նոր խաղահրապարակ է բացվել, շուտով կգործի նաև առաջին մանկապարտեզը
Գյուղի երեխաների համար խաղասարքեր է ձեռք բերել գործարար, Մեղրիի նորընտիր համայնքապետ Սերգո Գալստյանը։ Իսկ սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը շուտով իր դռները կբացի։