Դատարանը վերականգնել է «Գորիս» ՔԿՀ-ից ազատված աշխատակցի իրավունքները. Aravot.am

· Գորիս

Դատարանը վերականգնել է «Գորիս» ՔԿՀ-ից ազատված աշխատակցի իրավունքները. Aravot.am

Վարչական վերաքննիչ դատարանում է գտնվում Դավիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ պատասխանողներ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի 20.02.2026 թվականի՝ «Դավիթ Հմայակի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու (կիրառելու) մասին» N 45-Ա որոշումը եւ ՀՀ ԱՆ «Գորիս» Քրեակատարողական հիմնարկի պետի՝ 23.02.2026 թվականի «Դավիթ Հովհաննիսյանին քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին» N 29-Ա հրամանը անվավեր ճանաչելու, Դավիթ Հովհաննիսյանին նախկին պաշտոնում վերականգնելու եւ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու պահանջների մասին գործը։ Վարչական դատարանը հուլիսի 31-ին այն բավարարել էր մասնակի. անվավեր էր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի 20.02.2026 թ. «Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու (կիրառելու) մասին» N 45-Ա որոշումը, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի 23.02.2026 թվականի «Դավիթ Հովհաննիսյանին քրեակատարողական ծառայությունից ազատելու մասին» N 29-Ա հրամանը, պարտավորեցրել «Գորիս» քրեակատարողական հիմնարկին՝ իրավասու պաշտոնատար անձի միջոցով, Դավիթ Հովհաննիսյանին վերականգնել քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնում։ Դատարանը պարտավորեցրել էր «Գորիս» քրեակատարողական հիմնարկին Դավիթ Հովհաննիսյանին վճարել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական փոխհատուցումը՝ նրան չվճարված աշխատավարձի չափով՝ 2026 թ. փետրվարի 23-ից մինչեւ նրա փաստացի վերականգնումը, սակայն ոչ ավելի, քան մինչեւ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ հաշվարկը կատարելով օրենքով սահմանված կարգով։ Ինչու էր ՔԿՀ աշխատակիցը հայտնվել վերադասի «թիրախում»։ ՀՀ ԱՆ «Գորիս» Քրեակատարողական Հիմնարկի ԿԱՀՏԱԽ-ի ղեկավար Շահանե Շահնազարյանի կողմից 09.01.2026 թ. ՀՀ ԱՆ «Գորիս» Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Գեւորգ Բաղդասարյանին ուղղված զեկուցագրի համաձայն՝ հայցվորը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ 2026 թ. հունվարի 9-ին չի ներկայացել «Գորիս» ՔԿՀ, քանի որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի 07.01.2026 թվականի հրամանը բողոքարկել է ՀՀ Արդարադատության նախարարին։ Շ. Շահնազարյանը 12.01.2026 թ. «Գորիս» ՔԿՀ պետ, արդարադատության փոխգնդապետ՝ Գեւորգ Բաղդասարյանին ուղղված զեկուցագրով վերջինին հայտնել է, որ հունվարի 12-ին իր հետ կապի է դուրս եկել Դավիթ Հովհաննիսյանը եւ տեղեկացրել, որ ունի առողջական խնդիրներ եւ չի կարող ներկայանալ հիմնարկ։ Հայցվորի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն հունվարի 9-ին ՔԿՀ չներկայանալու հիմքով։

Ավելին `սկզբնաղբյուր կայքում