Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 14-ին
· Գորիս
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 14-ին ժամը 14:15-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Ավանգարդ, Մ.Սարյան փողոցների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: