Կապանում Դավիթ Բեկի արձանի հարակից տարածքը կկանաչապատվի յուրօրինակ ձևավորմամբ. Կապանի համայնքապետարան

· Կապան

Կապանում Դավիթ Բեկի արձանի հարակից տարածքը կկանաչապատվի յուրօրինակ ձևավորմամբ. Կապանի համայնքապետարան

Կապան քաղաքի արտաքին տեսքի բարելավման և քաղաքային միջավայրի գեղագիտական ձևավորման նպատակով մեկնարկել են Դավիթ Բեկի արձանի հետնամասի կանաչապատ տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ծրագիրը առանձնանում է իր յուրօրինակ դիզայներական մոտեցմամբ: Ի տարբերության քաղաքում իրականացվող կանաչապատման ավանդական լուծումների՝ այս տարածքում նախատեսվում է դեկորատիվ բույսերի և թփերի համադրությամբ ստեղծել ծաղկային կոմպոզիցիա, որի կենտրոնական տարրը լինելու է «ԿԱՊԱՆ» գրվածքը:

Համայնքի ղեկավարի այս նախաձեռնությունն իրականացվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ:

Կապանի համայնքապետարան