Գորիսեցի գիտնական Մարտիկ Գասպարյանն արժանացել է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչման և կրծքանշանի

· Գորիս

Գորիսեցի գիտնական Մարտիկ Գասպարյանն արժանացել է   «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչման և կրծքանշանի

Ծննդյան 65-ամյակի առթիվ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական ​​խորհրդի անդամ և ակադեմիայի էկոնոմետրիկայի, որակաչափության և գնահատման խնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Մարտիկ Յուրիկի Գասպարյանը արժանացել է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչման և կրծքանշանի՝ իր բազմամյա հիմնարար հետազոտությունների համար.

- միջքաղաքակրթական, միջմշակութային և միջկրոնական երկխոսության և գործընկերության ռազմավարությունների համընդհանուր մատրիցի այդ թվում՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր բաժանարար գծերի առաջացումը կանխելու ունակ ընդհանուր արժեքային ուղեցույցների մշակման ու խթանման, գործում.

- ակադեմիկոս Նիկիտա Նիկոլաևիչ Մոիսեևի գլխավորությամբ 40-ամյա համապարփակ վերլուծությունից հետո համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների և փորձագետների խմբում ժամանակակից աշխարհի առջև ծառացած 12 սպառնալիքներից և մարտահրավերներից 3-ի մշակման գործում, որոնք բացահայտվել են կենսոլորտում տեղի ունեցող գործընթացներից (ներառյալ բնության և հասարակության, ինչպես նաև նրանց միջև փոխազդեցություններից), պայմանավորված մաթեմատիկական մոդելավորման խնդիրներով՝

- Մշակութային Եղեռն

- Փողի մոլուցք

- Բանակցելու անկարողունակություն.

- ներքոհիշյալ մեթոդաբանությունների մշակում.

- Պարտադիր և կամավոր աուդիտ (հաշվեքննություն)

- Աուդիտի ստանդարտներ. գործնական կիրառում

- Մշակութային ժառանգության գնահատում (հնագույն արտեֆակտներից մինչև ժամանակակից արվեստ)

- Արժեթղթերի և գուդվիլի գնահատում

- Դատական ֆինանսա-տնտեսագիտական փորձագիտություն

- Երաժշտության կվալիմետրիա (որակաչափություն)

- Գրականության (արձակ և պոեզիա) որակաչափություն

-Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կորուստների կվալիմետրիկ գնահատում

-Տնտեսական ճգնաժամային ցիկլերի տեսություն և պրակտիկա