Սիսիանում և Բռնակոթում նոյեմբերի 16-ին հարգանքի տուրք կմատուցեն զոհված հերոսների հիշատակին. Սիսիանի համայնքապետարան
Սույն թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից կմեկնարկի քայլերթ դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների անմահ հիշատակին։
Այնուհետև ժամը 11։00-ին Բռնակոթ բնակավայրում տեղի կունենա «Փառքի պուրակի» բացման արարողությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Արտակ և Մհեր Առաքելյան եղբայրների, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր բռնակոթցիների հիշատակին։