ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

· Սյունիքի Մարզ

ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին 24News-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ կոմիտեի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող ՊԵԿ վարչական շենքից կալանավորված անձը դիմել է փախուստի։

Խոսքը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված Իրանի Իսլամական Հանրապետության 36-ամյա քաղաքացի Միլադ Մ.-ի մասին է։ Նա նախաքննության ընթացքում, քննչական գործողության ժամանակ, դիմել էր փախուստի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել Սյունիքի մարզում, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը։