Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են

· Սյունիքի Մարզ

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ 24News-ի հետ զրույցում Անի Ավետիսյանը պատմել է՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։

Նրա խոսքով՝ վիրահատության հիմնական նպատակը վնասված ոտքի ոսկրային կառուցվածքի վերականգնումն ու դրա երկարությունը մյուս ոտքին հավասարեցնելն է եղել։