Ճանաչենք Սյունիքի մարզի տաղանդավորներին-Գուսան Աթա (Աթա Սուջոյի Սայիլյան)

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի տաղանդավորներին-Գուսան Աթա (Աթա Սուջոյի Սայիլյան)

Հայ մեծանուն գուսան Աթա Սուջոյի Սայիլյանը ծնվել է 1852թ-ին Քարաշեն գյուղում։

Աշուղական արվեստը սովորել է Արցախի հայտնի աշուղ Հաթամի մոտ: Ստեղծագործել է հայերեն և պարսկերեն: Հորինել է խրատական և երգիծական երգեր, հմտորեն կատարել աշուղական հին երգեր ու ասքեր: Գուսանություն է արել 1875 թվականից մինչև 1935 թվականը՝ շուրջ 60 տարի: Բացի Անդրկովկասից, իր երգերով հանդես է եկել նաև Թուրքիայում, Իրանում, Սիրիայում: Նվագել է սազ և ջութակ: Նրա հորինած երգերից են «Զորավար Անդրանիկ», «Ընծա հավը», «Երգ Կիրովի մասին» (40 տուն), «Մի ողբերգություն», «Նաբաթխանումս»:

1939 թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Մահացել է Գորիսում 1942թ-ին` 90 տարեկան հասակում: