Մարզաբնակ երիտասարդներին կրթական դրամաշնորհներ կտրամադրվեն մշակութային ժառանգության ոլորտում մասնագիտանալու համար
«301» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդներին՝ տրամադրելով
կրթական դրամաշնորհներ՝ մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու նպատակով։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է համագործակցություն «Ռե–Շկոլա» գիտակրթական հասարակական կազմակերպության հետ, որի նպատակն է պատրաստել մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման, վերարժևորման և վերականգնման ոլորտի նոր սերնդի մասնագետներ։ Մասնավորապես, կրթական ծրագրերը միտված են հուշարձանների
պահպանության և վերականգնման ոլորտում մասնագիտացող ճարտարապետների, շինարարների, պատմաբանների, ազգագրագետների, տնտեսագետների և սոցիոլոգների պատրաստմանը։
Դրամաշնորհային աջակցությունը հնարավորություն կտա մարզերում բնակվող և
համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն ունեցող երիտասարդներին մասնակցելու Երևանում իրականացվող կրթական ծրագրերին։
Աջակցությունը կարող է ներառել ինչպես ուսման վարձը, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, Երևանում բնակության ծախսերը՝ ապահովելով մարզային երիտասարդների հասանելիությունը մասնագիտական կրթությանը՝
անկախ նրանց բնակության վայրից և սոցիալ-տնտեսական պայմաններից։
Հաշվի առնելով համայնքների կարևոր դերակատարությունը երիտասարդների
ներուժի բացահայտման և զարգացման գործում՝ խնդրում ենք աջակցել նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը Ձեր համայնքի երիտասարդների շրջանում, ինչպես նաև բացահայտել այն երիտասարդներին,
որոնք հետաքրքրված են նշված մասնագիտական ուղղություններով և պատրաստ են շարունակելու իրենց կրթությունն ու մասնագիտական զարգացումը:
Հետաքրքված անձինք կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 21 նոյեմբերի, 2026թ։