Սյունիքի մարզում սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացվի 542 մլն 155 հազար դրամ. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ
542,155 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
——————————————————————————
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 2 մլրդ 434 մլն ՀՀ դրամ է հատկացվել հանրապետության 22 համայնքի 34 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։
Այս որոշման շրջանակում Սյունիքի մարզում արդեն ավարտված ու ավարտվող սուբվենցիոն ծրագրերի համար ընդհանուր հատկացվել է 542 մլն 155 հազար դրամ՝ ներքոնշյալ ծրագրերի պետական համաֆինանսավորման համար։
Կապանի Շղարշիկ թաղամաս տանող 0,75 կմ ճանապարհի ասֆալտապատում /Մ-2 ավտոճանապարհից դեպի թաղամաս տանող ճանապարհ/․ 81, 35 մլն դրամ։
Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 22, թիվ 23, թիվ 24, թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքերի 3680 քմ մակերեսով բակային տարածքների ասֆալտապատում և վերակառուցում․ 31,257 մլն դրամ։
Կապան համայնքի Ձորք թաղամասի 1,3 կմ բակային տարածքների ասֆալտապատում․ 76,065 մլն դրամ։
Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 19, թիվ 18, թիվ 15 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցում և ասֆալտապատում (0,51 կմ ճանապարհ, 5250 քմ բակեր)․ 48,255 մլն դրամ։
Քաջարան համայնքի Մ-2-Գեղի-Գեղավանք (3-րդ փուլ) ներհամայնքային 3,55 կմ ավտոճանապարհի և կամրջի հիմնանորոգում և ասֆալտապատում․ 195,153 մլն դրամ:
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում 25 տեղ հզորությամբ նոր մանկապարտեզի շենքի կառուցում․ 70,317 մլն դրամ։
Գորիս քաղաքի աղբավայրի մոտեցման 1,4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, լայնացում, ջրահեռացման համակարգի, հենապատերի կառուցում, հին աղբավայրի փակում՝ 46 հազար խմ ծավալով կավային շերտի ստեղծմամբ․ 39,371 մլն դրամ։