Մեղրիում կայացել է դպրոցականների վոլեյբոլի լիգայի համայնքային փուլը. Մեղրիի համայնքապետարան

· Մեղրի

Մեղրիում կայացել է դպրոցականների վոլեյբոլի լիգայի համայնքային փուլը. Մեղրիի համայնքապետարան

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում կայացավ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։

Մրցապայքարի արդյունքում պատվավոր տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․

1-ին տեղ՝ Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի թիմ,

2-րդ տեղ՝ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի թիմ,

3-րդ տեղ՝ Ագարակի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի թիմ։

Մեղրի համայնքի ղեկավարի կողմից հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, լավագույն խաղացողները՝ շնորհակալագրերով, իսկ Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի թիմը պարգևատրվեց նաև գավաթով։

Մեղրիի համայնքապետարան