Բացահայտիր Սյունիքը-Գոմբակ լեռ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Գոմբակ լեռ

Գոմբակ լեռնագագաթը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Խուստուփ-Կատարի լեռնահամակարգում: Լեռան բարձրությունը ծովի մակերևույթից 2971 մետր է:

​Գոմբակի լանջերը ծածկված են թփուտներով, մացառուտներով և մանրատերև բուսածածկով: Դեպի Գոմբակ տանող արահետի յուրահատկությունն այն է, որ Խուստուփ լեռան ժայռոտ գագաթն այստեղից երևում է բոլորովին այլ անկյան տակ: Լեռան գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Զանգեզուրի և Բարգուշատի լեռները, մասնավորապես՝ Կապուտջուղ և Արամազդ լեռնագագաթները: Առաջին համբային վերելքն իրականացվել է ArmGeo նախագծի կողմից 2024 թվականի հունիսի 1-ին:

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Խուստուփ-Կատարի լեռներ, Կապան քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք:

Կոորդինատները՝ 39°10′30″N 46°18′50″E: 

Լուսանկարը `Armgeo. am-ի