Սիսիան համայնքում ձյան տեղումների հետևանքով առաջացել են երթևեկության խոչընդոտներ․Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիան համայնքում ձյան տեղումների հետևանքով առաջացել են երթևեկության խոչընդոտներ․Սիսիանի համայնքապետարան

Ձյան առաջին տեղումների հետևանքով Սիսիան համայնքում առաջացել են որոշակի դժվարություններ։ Ձյան ծանրությունից վնասվել և կոտրվել են ծառերի ճյուղեր, առանձին հատվածներում արձանագրվել են էլեկտրասյուների վնասման դեպքեր՝ առաջացնելով խոչընդոտներ ճանապարհային երթևեկության համար։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում ՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը։

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» և «Սիսիան համայնքի տրանսպորտ» ՀՈԱԿ-ների աշխատակիցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով ճանապարհների ու հանրային տարածքների ձնամաքրման, ընկած ծառերի ու ճյուղերի հեռացման, ինչպես նաև ձյան տեղումների հետևանքով առաջացած խոչընդոտների վերացման աշխատանքներ։

Սիսիանի համայնքապետարան