Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

· Սյունիքի Մարզ

Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացած առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և  հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար։

Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները։

Ճանապարհային դեպարտամենտ