Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը

· Սյունիքի Մարզ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը

Նոյեմբերի 5-ին, ժամը 21։48-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։

Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։