Ճանաչենք Սյունիքի մարզի հերոսներին - Կարեն Հայրապետյան
· Գորիս
Կարեն Հայրապետյանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 24-ին Գորիս քաղաքում: Նա սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ավելի ուշ նրա ուսումը շարունակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա՝ հրամանատարական դասընթացներում: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ Հայաստանի զինված ուժերում և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:
2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին, եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն ու շտաբի պետը: 2020 թվականին զբաղեցրել է Սիսիանի N զորամասի մարտական գծով հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, Հադրութի մոտակայքում՝ հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողությունների ժամանակ: Հուղարկավորվել է Գորիսի պանթեոնում:
Եղել է ամուսնացած, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է հետևյալ մեդալներով՝
«Մարտական ծառայության մեդալ»
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
«Վազգեն Սարգսյան» մեդալ
«Դրաստամատ Կանայան» մեդալ
«Գարեգին Նժդեհ» մեդալ