Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում նոյեմբերի 6-ին

· Սյունիքի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի  մարզում նոյեմբերի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

10:30–13:30 Սիսիան քաղաք՝ Զ. Անդրանիկի փողոց 1, 3 և 5 շենքեր, Շահումյան փողոց 72 և 74 շենքեր, Շահումյան փողոց 4ա հասցե, Խրիմյան Հայրիկի, Պ. Սևակի փողոցներ և Սյունիքի փողոց մասնակի

11:00–16:30 Դարբաս, Լծեն, Գետաթաղ, Լոր և Շենաթաղ գյուղեր

11:00–17:00 Թխկուտ, Լեհվազ և Վարդանիձոր գյուղեր

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: