Սիսիանի բազմաբնակարան շենքերի բակերում կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում. Սիսիանի համայնքապետարան

· Սիսիան

Սիսիանի բազմաբնակարան շենքերի բակերում կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում. Սիսիանի համայնքապետարան

Մեկնարկել և լայն թափով շարունակվում են Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցի 5, 7 և 9 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները։

Ներկայումս նշված հատվածներում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Աշխատանքների ավարտից հետո տարածքները կունենան բարեկարգ ու արդիական տեսք՝ ապահովելով երթևեկության առավել անվտանգ և հարմարավետ պայմաններ։

Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նույն ծրագրով հիմնանորոգվում են նաև Որոտան փողոցի 4ա և 4բ, ինչպես նաև Խանջյան փողոցի թիվ 1, 3, 5 և 7 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքները։

Սիսիանի համայնքապետարան