Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի մարզում նոյեմբերի 5-ին

· Սյունիքի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Սյունիքի  մարզում նոյեմբերի 5-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Սյունիքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

11:00–13:00 Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամասի 4, 6 և 9 շենքեր, Ավանգարդ փողոց, Արցախյան խճուղին, Վանքի տափ և Պղնձաքար թաղամասեր, Վերիշեն գյուղի 6-րդ թաղամաս

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: