Միջազգային մամուլը Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղության գործընթացը
ՄԱԿ-ի COP17 համաժողովը լուսաբանող միջազգային լրագրողներն այցելել են Սյունիք՝ Շիկահողի պետական արգելոց, և անդրադարձել բնապահպանական ու անվտանգային խնդիրներին։ Հրապարակումներում նշվում է, որ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ծառահատումներ ու հողային աշխատանքներ են իրականացվում։
Ըստ արբանյակային պատկերների վերլուծության՝ հողային աշխատանքներն ընդգրկել են շուրջ 90 հեկտար տարածք, որից մոտ 60 հեկտարն անտառածածկ է։