Բացահայտիր Սյունիքը-Բղենո բերդ
Բղենո բերդը գտնվում է պատմական Սյունիքի Բղեն գավառում՝ Որոտան գետի աջ ափի բարձրադիր վայրում։ Այն տեղակայված է Վարարակն և Որոտան գետերի միախառնման վայրի մոտ։ Երկար ժամանակ բերդի ստույգ տեղագրությունը հայտնի չի եղել և շփոթվել է Գյավուրի բերդի
հետ։
Բղենո բերդի մասին առաջին գրավոր հիշատակությանը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» կոթողային գործում: Այդ շարքում Ստեփանոս պատմիչը նշում է նաև Բղենո բերդը:
Բղենո ամրոցի հյուսիս-արևելյան ստորոտում, ըստ ավանդության, գյուղ է եղել, որն էլ երկրաշարժերից մեկի ժամանակ ամբողջովին հողի տակ է անցել։

Հիմա այնտեղ խորհրդավոր մի խոռոչ կա, որից ամռանը խիստ սառոյ օդ է ելնում, իսկ ձմռանը՝ տաք օդ: Ամենայն հավանականությամբ հենց դա էլ Բղեան գյուղն է եղել՝ ամրոցի ստորոտում:
Զարմանալի ամրոց է Բղենո բերդը: Եվ մի շարք առումով՝ բացառիկ։
Այն ունեցել է պաշտպանական մի քանի գոտի, ավելի ստույգ՝ երեք գոտի: Առաջին գոտու հետքերը պարզ երեւում են ։Պաշտպանական երկրորդ գոտին անցնելու համար պետք է անցնել միակ մուտքով, որի պատերի մի մասը դեռ պահպանվում է:Բերդն ունի նաեւ գաղտնի մուտք, որ հիմա մացառներով է պատված է եւ դժվար է հաղթահարել: Առհասարակ բերդն ունեցել է բազմաթիվ գաղտնուղիներ, որոնց միջոցով ամրոցի պաշտպանները (պաշարումների ժամանակ) ջուր են վերցրել ստորոտում հոսող Որոտան գետից:
Ամենագագաթում միջնաբերդն է՝ շրջափակված պաշտպանական մեկ այլ շերտով։
Պարզվում է՝ այդ բերդ-ամրոցի պարիսպների տակ քանիցս մեր նախնիները ջախջախել են Շապուհի, Հազկերտի, սելջուկների եւ օսմանյան զորքերին…: Եվ, այդուհանդերձ, Չորթման անունով հայտնի ավազակապետ-ամիրային հաջողվել էր գրավել Բղենո բերդը, թալանել այն եւ բերդի իշխանին գերի վերցնել: Միայն հարյուր տարի հետո է հաջողվել հետ վերցնել բերդը՝ շնորհիվ Զաքարե եւ Իվանե իշխանների: Օրբելյանների իշխանության տարիներն էլ այս բերդի համար ճակատամարտեր են մղվել: Եվ Սմբատ Օրբելյան մեծ սյունեցին կարողացել է վերջնականապես (13-րդ դար) հրոսակներին հեռացնել այդ տարածքից:
Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, Որոտան գետի աջ ափ
Կոորդինատներ՝ 39.4675, 46.2512
Նյութը `syuniacyerkir. am-ի