Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 4-ին
· Գորիս
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 4-ին ժամը 10:00- 20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Օրբելյանների, Գ.Տաթևացու, Գր.Նարեկացու, Կոմիտասի փողոցների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: