Բացահայտիր Սյունիքը-Եղվարդ գյուղ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Եղվարդ գյուղ

Այս գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում այն հայտնի է եղել Աղավուրդ անունով։ Գյուղը տեղակայված է մարզկենտրոն Կապանից մոտ 12 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1040-1120 մ բարձրության վրա։

​Բնակավայրը մշտապես բնակեցված է եղել հայերով, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել է Պարսկահայաստանից։ Գյուղացիները աշխատասեր, հյուրընկալ, տոկուն և հայրենի հողին ամուր կպած բնավորությամբ մարդիկ են։

Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

​Պատմամշակութային առումով գյուղը հարուստ է հուշարձաններով. կանգուն է 1700 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մոտակայքում գտնվում են «Սպիտակ Աղբյուրի Խաչ» եկեղեցին, X-XIX դարերի խաչքարերով գերեզմանոցը, «Շինատեղ» ու «Խաչի խուփ» գյուղատեղիները, ինչպես նաև 1 կմ հարավ՝ «Ծավիկ» հին բնակավայրի մնացորդները։

​Տեղակայումը՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապան համայնք

Կոորդինատներ՝ 39°13′29″ N 46°33′38″ E

​