Մեղրիում նոյեմբերի 1-ին կկայանա «Մեղրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի փակման արարողությունը. Մեղրիի համայնքապետարան

· Մեղրի

Մեղրիում նոյեմբերի 1-ին կկայանա «Մեղրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի փակման արարողությունը. Մեղրիի համայնքապետարան

Նոյեմբերի 1-ին ժամը 19:00-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Մեղրի քաղաքի դահլիճում կայանալու է «Մեղրի՝ Համագործակցության մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի փակման արարողությունը, որը եզրափակվելու է ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համերգով:

Եզրափակիչ համերգի ընթացքում ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք կոչումը հանդիսավոր կերպով փոխանցվելու է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին:

Համերգի ընթացքում ելույթ կունենան Կաթիլ բենդը և Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտիստները:

Մեղրիի համայնքապետարան