Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 26-ին

· Գորիս

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 26-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-20:00-ն  կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացու, Գ.Նժդեհի, Գուսան Աշոտի, Գր.Նարեկացու, Դավիթ Բեկի, Գ.Տաթեվացու փողոցների ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: