Ինչ փուլում են Ծավի ջրերի փորձաքննությունները
Այս տարվա աշունը առանձնացավ Հայաստանում գրանցված ջրի որակի հետ կապված խնդիրներով։ Տարբեր համայնքներից քաղաքացիները հերթով ահազանգում էին աղիքային վարակների, ջրի մեջ սնդիկի առկայության, ջրի պղտորության, տհաճ հոտի և համի մասին։
Թիրախում էր հայտնվել հիմնականում Ծավ համայնքը։ Այդ բնակավայրի ջրից վերցված նմուշները ուղարկվել էին տարբեր փորձաքննությունների՝ թե Հայաստանի անկախ մոնիթորինգային շրջանակներում և պաշտոնական տեսչական մարմիններում, թե միջազգային տարբեր լաբորատորիաներում։
ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ Ծավի ջրի փորձաքննությունների պատասխանները երկարաձգվում են, իսկ պատասխանատու գերատեսչությունները պատասխանատվությունը բարդում են միմիյանց վրա։ Մինչդեռ Ծավի բնակիչները շարունակում են մնալ անորոշության մեջ։
Մեկ շաբաթ առաջ՝ ճեպազրույցի ժամանակ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ArmLur.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ հիմա կատարվում են կրկնակի փորձաքննություններ, և ջրի նմուշներ են ուղարկվել տարբեր երկրների լաբորատորիաներ։ Նա նշեց, որ ըստ նախնական արդյունքերի մեծ ռիսկեր չի տեսնում, բայց ամեն դեպքում պետք է զգուշավորություն դրսևորել։ Նախարարը խոստացավ առաջիկայում հանդես գալ փորձաքննության արդյունքերի մասին պաշտոնական հայտարարությամբ։
ArmLur.am-ը կապ է հաստատել ՀՎԿԱԿ-ի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ վերոնշյալ 2 համայնքերի ջրի փորձաքննությունների արդյունքներ և նոր տվյալներ այս պահին չունեն։
Ստացվում է, որ Ծավի ջրի փորձաքննություները շարունակվում են արդեն շուրջ 1 ամիս։
Աննա Հանյան