Սյունիքում ամփոփվել է հանրակրթական դպրոցների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլը

· Սյունիքի Մարզ

Սյունիքում ամփոփվել է հանրակրթական դպրոցների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլը

Հոկտեմբերի 12-ից 16-ը մարզում սպորտային միջոցառումների ակտիվ շաբաթ էր․ անցկացվել է «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

Մարզական ստուգատեսն ընդգրկում էր 5 մարզաձև՝

բազկամարտ,

հնգամարտ,

հրաձգություն,

շախմատ,

ֆուտզալ։

Համայնքային փուլին մասնակցել է 108 թիմ (824 սովորող), որից մարզային փուլ է անցել 45 թիմ՝ 345 մասնակցով։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի գնահատմամբ՝ այս տարի սպարտակիադայում առանձնացան բազկամարտ մարզաձևի ներկայացուցիչները. թիմերը դրսևորեցին բարձր պատրաստվածություն, պատասխանատվության մեծ զգացում և հաղթանակի հասնելու մեծ ձգտում։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով և գավաթներով։

Մարզային փուլի հաղթողներն են՝

բազկամարտում՝

1-ին տեղն է զբաղեցրել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի (միջին մասն․ կրթական ծրագիր) թիմը,

2-րդ տեղում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը,

3-րդ տեղում՝ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։

Հնգամարտում՝

1-ին տեղում է Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի,

2-րդում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի,

3-րդ տեղում՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը։

Հրաձգություն մարզաձևում՝

1-ին տեղն է գրավել Քարահունջի միջնակարգ դպրոցը,

2-րդ տեղում է Աճանանի միջնակարգ դպրոցը,

3-րդ տեղոմ՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը։

Շախմատում՝

1-ին տեղն է զբաղեցրել Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 միջն․ դպրոցի թիմը,

2-րդ տեղում է Կապանի թիվ 6 հիմն․ դպրոցի թիմը,

3-րդ տեղում՝ Սիսիանի թիվ 2 հիմն․ դպրոցի թիմը։

Ֆուտզալ՝

1-ին տեղն է գրավել՝ Սիսիանի ավագ դպրոցը,

2-րդ տեղում է Ագարակի միջնակարգ դպրոցը,

3-րդ տեղոմ՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը։

Առաջին տեղը զբաղեցրած թիմերն ստացան ուղեգիր՝ մասնակցելու Սպարտակիադայի եզրափակիչ (հանրապետական) փուլին, որն անցկացվելու է հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում (ըստ մարզաձևերի նախատեսված առանձին օրերի)։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ