Բացահայտիր Սյունիքը - «Խաչի սար» ուխտատեղի-սրբավայրը
«Խաչի սար» ուխտատեղի-սրբավայրը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղում։ Այստեղից ճանապարհորդների, ուխտագնացների և հավատացյալների առջև բացվում է հոյակապ տեսարան դեպի Կապուտջուղ, Խուստուփ, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները՝ իրենց հարուստ բնաշխարհով ու հարակից բնակավայրերով։
Սրբավայրը հոգևոր կարևոր հանգրվան է տեղի բնակիչների և այցելուների համար:
Սրբավայրում տեղադրվել են ևս 2 խաչքարեր, որոնք օծվել են Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանայական Խանոյանի ձեռամբ։
Փուխրուտ գյուղից դեպի սրբավայր տանող 4 կմ երկարությամբ հողածածկ ճանապարհին բացվում է Վերին Ձորի անձեռակերտ հմայքն ու աննկարագրելի բնությունը։ Սա մի վայր է, որտեղ մեկտեղվում են հոգևոր ուժն ու մարդկային վեհությունը։
Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Փուխրու
Կոորդինատներ՝ 39.1260° N, 46.2260° E