Բացահայտիր Սյունիքը - Լորի «Սպիտակ խաչ» (Լորիկի խաչ)

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Լորի «Սպիտակ խաչ» (Լորիկի խաչ)

«Լորի Սպիտակ խաչ» հուշարձանը, որը հայտնի է նաև «Լորիկի խաչ» անվամբ, 1271-1272 թվականներին կառուցված պատմամշակութային արժեքավոր որմնափակ խաչքար է: Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Լոր գյուղում: Հուշարձանն իր «Սպիտակ խաչ» անվանումը ստացել է դեղնասպիտակավուն տուֆից կառուցված լինելու պատճառով, իսկ «Լորիկի խաչ» է կոչվում ի պատիվ Լորիկ իշխան, ով Սյունյաց Տարսայիճ Օրբելյան իշխանի մտերիմներից էր:

​Ճարտարապետական առումով այն ներկայացնում է քարե կամարակապ սրահի մեջ ամփոփված որմնափակ խաչքար, որի մոտակայքում պահպանվել են նաև 13-14-րդ դարերի տապանաքարեր: Հուշարձանն ընդգրկված է պետության կողմից պահպանվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

​Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, գյուղ Լոր:

Կոորդինատներ՝ 39°24'40"N 46°07'50"E (39.4111, 46.1306):