Բացահայտիր Սյունիքը - Վերին Խոտանան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Վերին Խոտանան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Վերին Խոտանան գյուղը եղել է գրչության կարևոր կենտրոն:

​Այնտեղ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում, իսկ շուրջը պահպանվել են 14-րդ դարի հուշարձան-դամբարաններ, որոնք կառուցված են սրբատաշ որձաքարից:

​Սուրբ Աստվածածինը եռանավ բազիլիկ է, արևմուտքից կից է նոր շրջանում կառուցված գավիթը, որն ավերված է:

​Ըստ ավանդության և որոշ աղբյուրների՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու հիմնադիրը եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մովսես Ա Տաթևացին (Մովսես Խոտանանցին), ով ծնվել է այս գյուղում: Նրա մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին:

​17-րդ դարում եկեղեցին եղել է գրչության նշանավոր կենտրոն, և այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր՝ Ավետարան, Կանոնագիրք, Դատաստանագիրք, ժողովածու, Սաղմոս և այլն:

​Գյուղի և եկեղեցու ուխտի օրը նշվում է ամեն տարի մայիսի 14-ին:

  • ​Տեղակայումը՝ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Խոտանան գետի վերին հոսանքի շրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջին, ծովի մակարդակից 1350-1400 մ բարձրության վրա, մարզկենտրոն Կապանից 12 կմ դեպի հյուսիս:

Կոորդինատներ

39°18′38″N 46°22′39″E