Կյանքից հեռացել է «Սիսական» ջոկատի մարտիկ Արտակ Հարությունի Ասատրյանը

· Սիսիան

Կյանքից հեռացել է «Սիսական» ջոկատի մարտիկ Արտակ Հարությունի Ասատրյանը

Արտակ Ասատրյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 8-ին: Նա Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է։ Պատերազմի առաջին իսկ օրերից նա ներգրավվել է «Սիսական» ջոկատի կազմում և մասնակցել մարտական գործողություններին։

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ րոպե անգամ չմտածելով որպես կամավոր հանուն հայրենիքի կրկին մեկնել է առաջնագիծ՝ «Սիսական» ջոկատի հետ միասին մարտական հերթապահություն իրականացնելով Արցախի ամենաթեժ հատվածներից մեկում՝ Թալիշում։

Նա այն անվախ հայորդիներից էր, ով հայրենիքի համար աչք անգամ չէր թարթում, իսկ թշնամու առջև երբեք ծնկի չի իջել, սակայն չկարողացավ հաղթել դարի չարիքին:

Արտակ Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 17:00-20:00-ն, Սիսիան քաղաքի «Բարդիներ» սգո սրահում (Չարենցի 31): Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 13:00-ին, Բռնակոթի գերեզմանատանը: