Սյունիքում ավարտվել են սուբվենցիոն երկու ծրագիր. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

· Սյունիքի Մարզ

Սյունիքում ավարտվել են սուբվենցիոն երկու ծրագիր. ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ընդհանուր 104,609 մլն ՀՀ դրամ է հատկացվել Սյունիքի մարզում սուբվենցիոն ծրագրերի՝ պետական համաֆինանսավորման մասնաբաժինն ապահովելու համար, որից՝

18,698 մլն ՀՀ դրամը Կապան համայնքի Սևաքար բնակավայրում հանդիսությունների սրահի շենքի նորոգման համար։ Ծրագիրն ավարտված է, նորոգվել է 350 քմ տարածք։

85,910 մլն ՀՀ դրամ է հատկացվել Մ-2-ից դեպի Կապան բնակավայրի Համլետավան թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի համար։ Այն ավարտված է, ասֆալտապատվել է 1,3 կմ երկարությամբ ճանապարհ։

Սյունիքի մարզպետի աշխատակազմ