Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել

· Սյունիքի Մարզ

Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից, իրենց լիազորությունների շրջանակում, շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից:

Մասնավորապես, Սիսիանի տեղամասի ծառայողները Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի տարածքում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք. Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի բնակիչ Ա. Դ.-ի կողմից իրականացվել էր շուրջ 15 կգ ձկան որս:

Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները՝ լիազորությունների բաշխման մասով, արձանագրված դեպքի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: