ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծավում խնդիրները ջրով չեն ավարտվում․ ի՞նչ խնդիրների մասին է բարձրաձայնում բնակիչը

Սյունիքի մարզի Ծավ գյուղում ջրի խնդիրը միակ մտահոգությունը չէ։ Բնակիչների առօրյայում կան նաև այլ դժվարություններ, որոնք շարունակում են չլուծված մնալ և ավելի են բարդացնում գյուղական կյանքը։
Մասնավորապես, բնակիչներն ուշադրություն են հրավիրում տների տանիքների փոփոխության անհրաժեշտության վրա՝ ընդգծելով, որ դրանց վիճակը ևս կարևոր խնդիր է, որն անմիջականորեն անդրադառնում է իրենց կենցաղի և ապրելու պայմանների վրա։
Ջրամատակարարման խնդրին զուգահեռ՝ տանիքների բարեկարգման հարցը ևս սպասում է լուծման։ Ծավի բնակիչների համար այս դժվարությունները պարզապես կենցաղային անհարմարություններ չեն․ դրանք ամեն օր հիշեցնում են իրենց մասին՝ ավելի բարդացնելով գյուղում ապրելու պայմանները։
Բնակիչները հույս ունեն, որ բարձրաձայնված խնդիրները պատկան մարմինների ուշադրության կենտրոնում կհայտնվեն, և դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․